Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանին (լուսանկարներ)

28.12.2020 15:39

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի  մասնակցությամբ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանին:

Հայկ Գրիգորյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և  հաջողություններ համատեղ աշխատանքում:

«Վստահ եմ, որ  Արգիշտի Քյարամյանը, ունեցած փորձառությամբ, գիտելիքներով, շատ օգտակար կլինի  Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման գործում: Հրամանով հաստատվել են նաև այն  ոլորտները, որոնք համակարգելու է ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալը»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահը:

Արգիշտի  Քյարամյանն իր հերթին  նշել է. «Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է, առավել ևս՝ պետության համար այս շատ կարևոր ժամանակահատվածում: Կարծում եմ՝ քննիչի աշխատանքն իրավաբանության կարևոր գործառույթներից  մեկն է, որովհետև քննիչն այն դարբինն է, որը կռում է իրավաբանությունը»:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի