Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և կրելու համար

10.03.2021 15:53

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Արամ Վարդանյանի և այլ անձանց կողմից կատարված մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և մեկ վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 37-ամյա տղամարդը, որը նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ա. Վարդանյանի հետ, ապօրինի կերպով ձեռք է բերել և գոտկատեղում՝ հագուստի տակ, քողարկելով ապօրինի կրել է 22 L. R. /5,6x15մմ/ տրամաչափի «Walther TPH», «290314» դրոշմվածքներով ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, իսկ նույն զենքի պահեստատուփում՝ 6 հատ 22 L. R. /5,6x15մմ/ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, վերջինիս անձնական խուզարկությամբ՝ ապօրինի զենք ձեռք բերելու և կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվելուց հետո:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի