Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

13.12.2021 10:24

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մարց բնակավայրի երկու բնակիչներ՝ 2018 թվականից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Թումանյանի անտառտնտեսությունում զբաղեցնելով անտառապահի և անտառապետի պաշտոններ, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, որի արդյունքում 2020թ. ապրիլի 21-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում հնարավոր է դարձել  կազմակերպության «Երգեն հողերի գլուխ» կոչվող հանդամասում ապօրինի հատել 32 հատ տարբեր տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով 3.273.000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ անտառապահին և անտառապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Հիշյալ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ապօրինի ծառահատում իրականացրած անձի (անձանց) մասով քրեական գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավելու անձը հայտնի չլինելու հիմքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի