Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննություն է տարվում՝ պարզելու Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակչի անհետ կորչելու հանգամանքները

19.08.2020 11:10

2020թ հուլիսի 29-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին. դիմել է ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ հուլիսի 15-ին՝  ժամը 08։00-ի սահմաններում, իր որդին ՝ ծնված 1978թ.,  տանից դուրս է եկել  աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակիչը,  ԱՁ-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ապրանքներ առաքելու նպատակով, մեկնել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ուղղությամբ։ Հաջորդ օրը նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Քարակոպ գյուղի տարածքում, իսկ 42-ամյա տղամարդը մինչ օրս չի հայտնաբերվել։

Դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար օգոստոսի 18-ին.ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին և  նույն օրն ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի