Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու գործով նախաքննությունն ավարտվել է

19.04.2022 11:43

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  2022թ. մարտի 4-ին՝ դատական նիստի ավարտից հետո, երբ դատավորը հրապարակել է խափանման միջոցն անձնական երաշխավորություններով փոխելու միջնորդությունը չբավարարելու մասին որոշումը, պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելու նպատակով, ամբաստանյալը և դահլիճում ներկա գտնվող քաղաքացիներից երկուսը վիրավորական արտահայտություն և հայհոյանքներ են հնչեցրել դատավորի հասցեին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամբաստանյալին և վերոնշյալ երկու քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով: Երկու քաղաքացիների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի