Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գերեզմանատնից այրվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

19.11.2015 14:44


2015 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:45-ին, Երևան քաղաքի «Սիլիկյան» գերեզմանատնից՝ ջերմային այրվածք բոցով, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ, ագոնալ վիճակ ախտորոշմամբ , «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» է տեղափոխվել Երևանի 35-ամյա մի բնակիչ։  Վերջինս հիվանդանոցում մահացել է։

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան հանգամանքները։

Դեպքի վայրի զննության ժամանակ՝ «Սիլիկյան» գերեզմանատանը, հայտնաբերվել են ածխային գոյացություններ, որոնցից վերցվել են նմուշներ: Հայտնաբերվել է նաև տղամարդու բաճկոն, բջջային հեռախոս, նրա անձնագիրը և զինվորական գրքույկը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի