Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Աշխատանքային այց

20.05.2021 15:53

ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր:

ՀՀ կառավարության 2020թ. որոշմամբ՝ Քննչական կոմիտեին ամրակցվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոց 81 և Արմավիր քաղաքի Չարենց 24 հասցեներում գտնվող երկու շենք, որտեղ շինարարական աշխատանքների հիմնանորոգման և վերանորոգման ավարտից հետո Արմավիրի մարզային քննչական վարչությունը կունենա նոր, ժամանակակից, նախաքննական մարմնի գործառույթներին համապատասխան կառույցներ:

Շրջայցի ընթացքում Արամ Նիկոյանը՝ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի և նախագծանախահաշվային փաթեթ ձեռք բերելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Շինմաստեր» ընկերության տնօրեն Ռաֆայել Բադալյանի ուղեկցությամբ, եղել են հատկացված շինություններում, ծանոթացել շենքային պայմաններին: Կայացել է մասնագիտական քննարկում, տրվել են հանձնարարականներ, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ սեղմ ժամկետում նախապատրաստել նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը, որում ներառված են լինելու քննարկման արդյունքում ձեռք բերված խնդիրներն ու աշխատանքների ծավալը:

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի