Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

2-ամյա երեխայի բերանի խոռոչում հայտնաբերվել են նրբերշիկի կտորներ. քննություն է տարվում՝ պարզելու երեխայի մահվան հանգամանքները

06.10.2015 18:11


ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները։

2015 թվականի հոկտեմբերի 5-ին Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2-ամյա երեխա՝ մահացած վիճակում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը բացատրություն է տվել, որ երեխան հիվանդանոց է ընդունվել մահացած. փոքրիկի բերանի խոռոչից հանել են նրբերշիկի մնացորդներ, որից հետո ցույց տվել համապատասխան բուժօգնություն, սակայն կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի օրը հնարավոր չի եղել զննել դեպքի վայրը՝ երեխայի ընտանիքի հոգեբանական ծանր դրությունը հաշվի առնելով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի