Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2020 թվականի ընթացքում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ գործերի քննության արդյունքների մասին

19.02.2021 17:17

2020 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 730 քրեական գործ, նախապատրաստվել է 455 նյութ:

2020 թվականի ընթացքում Կոմիտեի վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ վերը նշված 730 քրեական գործից 7-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), 3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառելը), 9-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը), 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածով (ինքնասպանության հակելը)  18-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 10-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 31-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 404-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը), 13-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով (մարդուն առևանգելը), 3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկելը), 78-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը), 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (բռնաբարությունը) 4-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) 11-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ), 5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), 16-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով (ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը), 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը), 6-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը), 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով (երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը ) 16-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը), 8-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 2-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածով (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 35-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը), իսկ 27-ը` ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:

Վերը նշված քրեական գործերով 342 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, ընդ որում՝ 2-ը եղել է 14-18 տարեկան, 116-ը՝ 18-35 տարեկան, 224-ը՝ 35 տարեկանից բարձր:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 13-ը եղել են մոր կողմից, 33-ը՝ հոր կողմից, 1-ը` խորթ մոր կողմից, 1-ը` խորթ հոր կողմից, 20-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 5-ը՝ տատի/պապի կողմից, 33-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 12-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 200-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 8-ը՝ թոռան կողմից, 5-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 14-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված:

Նշված անձանցից 10-ը նախկինում եղել են դատապարտված:

Վարույթում քննված գործերով եղել է 597 տուժող, որից 53-ը՝ մինչև 12 տարեկան, 15-ը՝ 12-14 տարեկան, 17-ը՝ 14-16 տարեկան, 7-ը՝ 16-18 տարեկան, 218-ը՝ 18-35 տարեկան, 287-ը՝ 35 տարեկանից բարձր:

2020 թվականի ընթացքում ավարտվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 507 քրեական գործ:

358 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 126-ը` արդարացման հիմ­քով, 232-ը` ոչ արդարացման:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 144 քրեական գործ:

Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառլու համար դատարան է ուղարկվել 5 քրեական գործ:

Կասեցվել է 25 քրեական գործով վարույթ, որից 14-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 11-ը՝ այլ:

2020 թվականի ընթացքում միացվել է 71 քրեական գործ, ըստ ենթակայության է ուղարկվել 16-ը, անավարտ է մնացել 111-ը:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի