Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 18-ի N143-Լ հանձնարարականը

18.05.2023 17:20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ



18.05.2023թ. N 143-Լ 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 7-Լ  ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և «այաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ ԵՄ.

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 14-ի «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարան ներկայացված միջնորդությունները ոչ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու պատճառաբանությամբ մերժելու դեպքերը կանխելու մասին» թիվ 7-Լ հանձնարարականը։

2. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց։

 

 

 Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի