ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԸ, ՔԱՐԵՐԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹՆԵՐԸ, ԴՐԱՄԸ, ՉԵԿԵՐԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
03.07.2020թ. N117-Լ
Ինկորպորացիա առ 19.04.2022թ. N66-Լ
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
Նկատի ունենալով, որ իրեղեն ապացույցների և այլ առարկաների պահպանման պրակտիկան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2–րդ մասի պահանջներին, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հանձնարարում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողներին՝
1) քննչական գործողություններ կատարելիս առգրավված թանկարժեք մետաղները և քարերը, օտարերկրյա արժույթները, դրամը, չեկերը և արժեթղթերը, որոնք համապատասխան քրեական գործով վարույթում կարող են ճանաչվել իրեղեն ապացույց, զննվելուց անմիջապես հետո, իրենց անհատական հատկանիշներով գործի համար նշանակություն չունենալու դեպքում, պետք է պահպանության համար հանձնվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին։
2. Սույն հանձնարարականի նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին, իսկ վերահսկողությունը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների։
3. (Ուժը կորցր. 19.04.2022. N 66-Լ)
4. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների պետերին:
Հ. Գրիգորյան