Կարգապահական հանձնաժողովի կազմը

 

Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, քննչական կոմիտեի 3 քննիչ և Կառավարության  չորս ներկայացուցիչ:

Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով: Կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

 

Կարգապահական հանձնաժողովի նախագահ

Արսեն Այվազյան  

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Վաղինակ Մարտիրոսյան  ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Կամո Սահակյան  

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Գևորգ Բաղդասարյան    ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Արմեն Մկրտչյան 

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Տիգրան Դադունց  

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Անահիտ Հարությունյան  

Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ

Նաիրա Ճնգրյան  

Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ