Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

15.08.2018 14:20

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ճամբարակ քաղաքի բնակչուհուն վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը՝ 21.15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Լազարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ Ճամբարակի ՌՈ բաժանմունք և հայտնել, որ իր «Վազ-2107» մակնիշի հաշվառման ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդման փողոցով երթևեկելիս նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, անզգուշությամբ վրաերթի է ենթարկել նույն համայնքի մի բնակչուհու: Զինծառայողը հայտնել է նաև, որ կնոջն անմիջապես տեղափոխել է «Ճամբարակի» առողջության կենտրոն ՓԲԸ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «Գանգուղեղային հիմքի կոտրվածք»: Նույն օրը՝ ժամը 22.40-ին, «Ճամբարակ ԱԿ» ՓԲԸ-ում, վրաերթի ենթարկված կինը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի