Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Զենքի գործադրմամբ խուլիգանության կատարելու համար՝ 21-ամյա երիտասարդը կալանավորվել է

16.06.2020 16:13

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ ապօրինի ձեռք բերված զենքի գործադրմամբ խուլիգանության կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմին ինքնակամ ներկայացել է  21-ամյա երիտասարդ, որը ներկայացրել է «AKM» տեսակի AП 1647 գործարանային համարի ինքնաձիգը՝ փամփշտատուփի մեջ 2 փամփուշտներով:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն)  հոդվածի 4-րդ մասով և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի