Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2019 թվականի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ գործերի քննության արդյունքների մասին

07.02.2020 18:48

2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 422 նյութ:

2019 թվականի ընթացքում  Կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ, որից 8-ը՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

2019 թվականի ընթացքում Կոմիտեի վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ վերը նշված 635 քրեական գործերից 14-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառելը), 4-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը),  11-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 12-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),

51-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 338-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը), 12-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով (մարդուն առևանգելը),

1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկելը), 68-ը՝ 137-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը), 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (բռնաբարությունը) 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) 14-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ),

3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները), 1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), 6-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով (ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը), 13-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով (ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը), 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով (երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)

14-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը), 3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 33-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը), իսկ 21-ը` ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով  (2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվող քրեական գործերից 1-ը նշված է եղել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածով (երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը) հարուցված, ինչը տեղեկատվություն տրամադրած ստորաբաժանման կողմից թույլ տրված տեխնիկական վրիպակի արդյունք է):

Վերը նշված քրեական գործերով թվով 358 անձ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, ընդ որում՝ 3 անձ եղել է 14-18 տարեկան, 129-ը՝ 18-35 տարեկան, 226-ը՝ 35 տարեկանից բարձր:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 13-ը եղել են մոր կողմից, 29-ը՝ հոր կողմից, 3-ը` խորթ հոր կողմից, 14-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 2-ը՝ տատի/պապի կողմից, 43-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրվածի), 6-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 219-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 5-ը՝ թոռան կողմից, 15-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 8-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված (Ներկայացված թվերի հանրագումարը կազմում է 357, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ քննվող 1 քրեական գործով անձն ունեցել է ընտանեկան երկու կարգավիճակ՝ պայմանավորված ընտանիքի տարբեր անդամների նկատմամբ արարքը կատարելով):

Նշված անձանցից 18-ը նախկինում եղել են դատապարտված:

Վարույթում գտնվող գործերով եղել են թվով 536 տուժողներ, որոնցից 39-ը՝ մինչև 12 տարեկան, 15-ը՝ 12-14 տարեկան, 13-ը՝ 14-16 տարեկան, 17-ը՝ 16-18 տարեկան, 193-ը՝ 18-35 տարեկան, 259-ը՝ 35 տարեկանից բարձր:

2019 թվականի ընթացքում ավարտվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 468 քրեական գործ:

326 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 129-ը` արդարացման հիմքով, 197-ը` ոչ արդարացման հիմքով:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 128 քրեական գործ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 14 միջնորդություն:

Կասեցվել է 33 քրեական գործով վարույթ, որից 18-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 15-ը՝ այլ հիմքով:

2019 թվականի  ընթացքում միացվել են 61 քրեական գործեր:

Ըստ ենթակայության է ուղարկվել 8 քրեական գործ:

2019 թվականից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել ընդհանուր հաշվով 65 քրեական գործ:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի