Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Չորս անձ վրաերթի է ենթարկվել. հարուցվել է քրեական գործ

19.02.2015 16:33

ՀՀ քննչական կոմիետի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փետրվարի 19-ին Արմենակյան փողոցում 4 անձի վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել հետիոտներին, որոնց թվում են եղել 29-ամյա Աննա Հարությունյանն ու մանկասայլակի մեջ գտնվող նրա երկու մանկահասակ զույգ տղաները, 82-ամյա Անահիտ Կարապետյանը։ Վրաերթի հետևանքով երեխաներից մեկը մահացել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Երեխաների մայրը գտնվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է, իսկ Անահիտ Կարապետյանը՝ վնասվածքաբանական հիվանդանոցում: 

Պարզվել է, որ վթարի հետևանքով վնասվածք է ստացել նաև «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Ժամկոչյանը, ով ևս տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, վարորդը բերման է ենթարկվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք բոլոր քաղաքացիներին, ովքեր ականատես են եղել կատարված վրաերթին, դիմել Երևանի քննչական վարչություն և պատմել իրենց հայտնի հանգամանքների մասին (Հասցե՝ Խանջյան 51)։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի