Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. 40-ամյա կինը մահացել է

15.10.2015 19:30


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մելքումով և Շիրազ փողոցների խաչմերուկում, քաղաքացի Գ.Սարգսյանն իր կողմից վարած «Զիլ 4502» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կարմրավան  գյուղի բնակիչներ, ամուսիններ 1970թ. ծնված Կամո Կարապետյանին և 1975թ ծնված Հասմիկ Խոսրովյանին։ Ստացած մարմնական  վնասվածքներից 40-ամյա կինը մահացել է, իսկ ամուսինը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:  Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի