Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ` Ավստրալիայի քաղաքացուն Երեւանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

08.01.2015 19:18
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարիին Երեւանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:
 
2014թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 05:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` թիվ 42 Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկվել հետիոտն` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարին, եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ:
 
2015թվականի հունվարի 5-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:
 
2015 թվականին հունվարի 7-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկություն է ստացել, որ նույն օրը` ժամը 01:30-ի սահմաններում, Գայե Ջոշարը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում գիտակցության չգալով, մահացել է: Նույն օրը նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 
 
Նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնին` վարորդին եւ վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: 
 
Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացուն մինչ վրաերթի պահն ընկերակցած անձինք: 
 
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի  հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի