Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել՝ Վանաձորում բռնություն գործադրելու համար

19.07.2016 16:38
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

2016 թվականի հուլիսի 16-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկապահակակետային ծառայության դասակի 2-րդ ջոկի ոստիկաններ Վ.Փենենյանը և Ա.Դումանյանը զեկուցագիր են ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00:25-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծ և Գարեգին Նժդեհ փողոցների հատման խաչմերուկում Վանաձոր քաղաքի բնակիչը, չենթարկվելով հասարակական կարգը խախտելը դադարեցնելու՝ իրենց օրինական պահանջին, վիճաբանել ու քաշքշել է վերջիններիս՝ գործադրելով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

Նախապատրաստված նյութերով Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծ և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում նույն քաղաքի բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյել է, վնասել մայթերին տեղադրված աղբամանները, վիճաբանել ոստիկանների հետ՝ չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, կիրառել բռնություն։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի և 258-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի