Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի կապիտանի մահվան դեպքի առթիվ

10.09.2018 15:51

03.09.2018թ.՝ ժամը 14:45-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի պարետային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Ա.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ 3151» մակնիշի ավտոմեքենան, զորամասի մշտական տեղակայման վայրից մարտական  դիրքեր տանող ավտոճանապարհին դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի մասից և  աջ կողմի վրա շրջվել, ինչի հետևանքով ուղևոր, նույն զորամասի կապիտան Վազգեն Գագիկի Խաչատրյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել  է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ավտոմեքենայի վարորդ, շարքային Վ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի