Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց պատրաստելու, պահելու համար

24.01.2019 11:40

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևանի 39-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի օգոստոսի 20-ին Երևանի բնակիչը՝ ծնված 1979թ., իր կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզից Երևան վերադառնալիս, կայանելով ճամփեզրին՝ քաղել է կանեփի բույսի տերևներ և տեղափոխել Երևան: Այնուհետև մանրացնելու եղանակով, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պատրաստել է ընդհանուր խոշոր չափերի` 16.33 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, պատրաստի զանգվածը փաթաթել 7 տարբեր փաթեթներում, որոնք պահել է տարբեր վայրերում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի