Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

13.07.2020 12:58

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ.  հուլիսի 3-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի շենքերից մեկի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ` պատճառելով մարմնական վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. 28-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստացել:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը,  որը Վանաձոր քաղաքի նույն հասցեի 26-ամյա բնակիչ է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 26-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ  հոդվածի (սպանության փորձ)1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկվում են միջոցառումներ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի