Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կրակել է համաքաղաքացու ավտոմեքենայի ուղղությամբ

15.10.2015 18:47


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք պահելու, կրելու դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ալավերդի քաղաքի բնակիչը Ախթալա քաղաքի կամրջի մոտ, համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած ինքնաձիգով, կրակոցներ է արձակել նրան պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ,  որը  գտնվել է ընթացքի մեջ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝  դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի