Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ երիտասարդ կնոջ մահվան դեպքի առթիվ

24.01.2018 16:07

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ:

2017 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 00:15-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի լոգասենյակում հունվարի 21-ի երեկոյան հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1992թ. ծնված Ս.Կարապետյանի դին: Արաբկիրի քննչական բաժնում նույն օրը՝ հունվարի 22-ին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Բժշկական նախնական հետազոտման արդյունքների համաձայն՝ երիտասարդ կինը մահացել է շմոլ գազից թունավորվելու հետևանքով։ Նախնական տվյալներով՝ ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործման ապահովումն իրականացնող ընկերության համապատասխան պատասխանատու աշխատակցի կողմից ծառայությունները մատուցվել են ոչ պատշաճ, ինչի հետևանքով առանձնատան լոգասենյակում խախտվել է բնական գազի օգտագործման անվտանգությունը, որի հետևանքով էլ նույն տան բնակչուհին, թունավորվելով շմոլ գազից, մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի