Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով

20.08.2015 15:14

Երևանի քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա  կարճվել է «Սանիտեկ» ՍՊԸ-ի գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը։

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սանիտեկ» ՍՊԸ-ի  հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը գրավոր հաղորդում էր ներկայացրել  առ այն, որ 2015 թվականի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա են տեղափոխել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող շուրջ 40 աղբամաններ՝  այդպիսով ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

 

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված առիթ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս)։

 

Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան 8 հասցեի դիմացի ճանապարհահատվածից  առգրավվել են   «Սանիտեկ» ՍՊԸ-ի  հայաստանյան մասնաճյուղին պատկանող աղբամանները, նշանակվել դատաապրանքագիտական փորձաքննություն։

 

Քննությամբ պարզվել է, որ  աղբամանները վնասվել են մասամբ եւ ընկերությանը պատճառված վնասը կազմել է 25.400 դրամ։ Սանիտեկ» ՍՊԸ-ի  հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ  ընկերությունն այլեւս որեւէ բողոք-պահանջ չունի։ Նախաքննության արդյունքներով՝ քննիչը  որոշում է կայացրել  հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի