Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՔԿ նախագահին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (լուսանկարներ)

05.07.2019 14:55

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն` նվիրված Սահմանադրության օրվան:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ներկաներին` Սահմանադրության օրվա, ինչպես նաև` բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ ստանալու առթիվ:

Իր խոսքում ՀՀ նախագահը խորհրդանշական է համարել, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը:

«Դուք արժանապատվորեն և նվիրվածությամբ եք իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրում սահմանադրական և հասարակական կարգի պահպանության, օրինապահության ամրապնդման ձեր առաքելությունը: Այն, ինչ դուք կատարում եք, պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛ ներկային, թե՛ ապագային:

Ձեր պարտականությունները պատշաճ կատարելով ՝ դուք պաշտպանում եք թե՛ երկրի անվտանգությունը, թե՛ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, և թե՛, իհարկե, Սահմանադրությունը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի