Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ (Լուսանկարներ)

27.12.2016 17:56
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Մոսթաֆա Փուրմոհամադիի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության որակը և կարևորել դատաիրավապահ մարմինների արդյունավետ փոխգործակցությունը։ Մասնավորապես՝ կարևորվել են քրեական գործերով միմյանց իրավական օգնության ցուցաբերումը, հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկատվության փոխանակումը, ինչը կնպաստի հանցագործությունների լիարժեք բացահայտմանն ու պատժի անխուսափելիությանը, քաղաքացիների իրավական պաշտպանությանը։

Այս առումով կարևորվել են իրավապահ մարմինների միջև համագործակցությունը կանոնակարգող ստորագրված փաստաթղթերը, և պայմանավորվածություն ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները՝ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։
ԻԻՀ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՔԿ նախագահը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ Մեջլիսի դատաիրավական մշտական հանձնաժողովի նախագահի հետ, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա դեկտեմբերի 28-ին։

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի