Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին

02.10.2015 19:14


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Ա.Հովսեփյանը մաղթել է արդյունավետ աշխատանք և  հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների և, մասնավորապես, քննչական կոմիտեների միջև  համագործակցության ակտիվացմանը։

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և նախանշել՝ փոխգործակցությունը զարգացնելու ուղղությունները։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի