Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՔԿ աշխատակիցներին (լուսանկարներ)

08.10.2018 19:54

Այսօր տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստը՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան:

Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն  իր ելույթում ներկայացրել է մինչդատական վարույթի որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով հանցագործությունները բացահայտելու, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու, երկրում արդարադատության իրականացմանն աջակցելու ուղղությամբ կատարված քայլերը, ինչպես նաև՝ առկա խնդիրները:

ՀՀ ՔԿ նախագահը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների արժանացրել է պետական այլ բարձր և գերատեսչական պարգևների։

Մասնագիտական տոնի կապակցությամբ Քննչական կոմիտեին շնորհավորական ուղերձներ են հղել գործընկեր գերատեսչությունների ղեկավարները:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի