Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը շնորհավորել է դեպարտամենտի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ (լուսանկարներ)

08.10.2018 21:15

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նիստ, որին մասնակցել են ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավարի տեղակալները, դեպարտամենտի վարչությունների և բաժինների պետերը և աշխատակիցները:

Կարևորելով ՔԿ դեպարտամենտի աշխատակիցների գործունեությունը՝ ՔԿ դեպարտամենտի ղեկավարը արձանագրել է, որ այն, թերևս, ամենակարևորներից է, քանի որ այդ աշխատանքի շնորհիվ ապահովվում է Քննչական կոմիտեին ՀՀ օրենքներով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

Շնորհավորելով մասնակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՔԿ դեպարտամենտի ղեկավարը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ:

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ ՔԿ դեպարտամենտի աշխատակիցների զգալի մասը պարգևատրվել է  մեդալներով, շնորհակալագրերով, դրամական պարգևներով՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանք կատարելու համար:


 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի