Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտնաբերվել է տղամարդու դի՝ բնակարանում. դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը (Լուսանկարներ)

11.01.2016 14:43


2016 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 11։10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Արման Նահապետյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1956թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։

Կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։

Լուսանկարները՝ դեպքի վայրից

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի