Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պարզաբանում՝ forrights.am կայքի հրապարակման վերաբերյալ

26.11.2019 12:59

www.forrights.am կայքը քիչ առաջ «Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինվոր է «ինքնասպան» եղել» վերտառությամբ նյութ է հրապարակել` նյութում ընդգծելով, որ  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ «Նաիրա Հարությունյանը  չի հաստատում ինքնասպանության վարկածը և մանրամասնեց, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ»:

Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ լրատվամիջոցի լրագրողին  ընդամենը հայտնվել է, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լրագրողի պնդմանը, թե արդյոք հաստատում ենք զինծառայողի ինքնասպանության վարկածը, կրկին  հայտնվել է, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ, և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Քննչական կոմիտեի այս պարզաբանումը ներկայացնել որպես զինծառայողի ինքնասպանության վարկածի հերքում՝ ընթերցողին մոլորեցնելու փորձ է:

Լրատվամիջոցի գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ նման գործելաոճից:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի