Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պարգևատրել է քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորած բժշկուհուն

03.03.2015 17:05

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով պարգևատրվել է Վարդենիսի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բժշկուհի Սուսաննա Մակարյանը՝ հանցագործության դեպքի վայրում մասնագիտական պարտականությունները պատշաճ և բարեխղճորեն կատարելու, քաղաքացիական պարտքի բարձր զգացում դրսևորելու համար։

2014 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երեք անձի կողմից Հրավարդ Սարգսյանին ծեծի ենթարկելու և վերջինիս անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ տուժած քաղաքացուն առաջին բուժօգնությունն է ցույց տվել պատահականորեն դեպքի վայրում հայտնված բժշկուհի Սուսաննա Մակարյանը։

Քրեական գործով պարզվել է, որ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի թերապևտ և շտապօգնության բժշկուհի Սուսաննա Մակարյանը երթուղային տաքսիով դեպքի վայրի մոտով անցնելիս նկատել է հավաքված մարդկանց և ավտոմեքենաներ ու պահանջել, որ վարորդը կանգնեցնի երթուղային տաքսին, ապա՝ շտապել բուժօգնություն ցուցաբերել գետնին անգիտակից պառկած քաղաքացուն, միաժամանակ միջոցներ ձեռնարկել՝ շտապօգնություն կանչելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է բժշկուհի Սուսաննա Մակարյանին, շնորհակալություն հայտնել քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորելու համար, ինչը մեր օրերում դարձել է հազվադեպ երևույթ։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի