Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարվածելով վնասել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան (տեսանյութ, լուսանկարներ)

02.08.2018 17:53

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը:

2018թ. մայիսի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13:00- 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ինչ-որ առարկաներով դիտավորյալ հարվածներ են հասցրել և վնասել իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են ավտոմեքենայի մեջ տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ փակում նշված ավտոմեքենայի ճանապարհը, նրանցից մեկը քաշելով պոկում է ավտոմեքենայի առջևի համարանիշը և նետում ավտոմեքենայի հետևի կոտրված ապակուց ներս, իսկ մեկ ուրիշը՝ կոտրում ավտոմեքենայի ապակեմաքրիչ ձողը և դրանով հարվածում մեքենայի դիմապակուն:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի կամ դեպք մասին ընդհանրապես, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի