Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

20.12.2018 13:17

2018թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Լևոնի Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ, դատահետքաբանական, դատաքիմիական և դատամանրաթելային համալիր փորձաքննություն, դատաավտոտեխնիկական փորձաքննություն:

Ա.Չ.- ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հայտնում ենք, որ Հայկարամ Ղևոնդյանը քրեական գործով հարցաքննվել է որպես վկա:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի