Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական գործ

15.07.2020 11:56

2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակ  է արձակվել նույն բնակավայրի երկու բնակիչների՝ 12-րդ փողոցում գտնվող  առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին  չի հասցվել, իսկ  նշված առանձնատների արտաքին պատերը և պատուհանները հրավտանգ եղանակով վնասվել են:

Դեպքի առթիվ նույն օրը  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն։  


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի