Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գյումրիում փորձել են կողոպտել գետնանցումում գործող խանութներից մեկը. կասկածյալը ձերբակալվել է

06.03.2018 15:35

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում տեղի ունեցած կողոպուտի փորձի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 6-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, դիմակավորված անձը կոտրել է Գյումրի քաղաքի գետնանցումում գործող խանութներից մեկի մուտքի դռան ապակին և փորձել հափշտակել բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառներով։ Միացել է խանութի անվտանգության ահազանգման համակարգը և անմիջապես դեպքի վայր են ժամանել ՍՊԸ-ի անվտանգության աշխատակիցները, նրանց պահանջով ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դուրս է եկել խանութից՝ իր հետ դուրս բերելով գողոնը, ապա  անվտանգության աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելով փորձել է դիմել փախուստի՝ իր հետ տանելով խանութից վերցված իրերը, ինչը կանխվել է:

Դեպքի առթիվ մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, կասկածյալը ձերբակալվել է։

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի