Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է ավտոմեքենայի պետհամարանիշը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

02.12.2014 15:36

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ավտոմեքենայի պետհամարանիշը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Երեւանի բնակիչ Հ.Միրզոյանը կեղծել է «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայի 34 LP 883 հաշվառման համարանիշը։ Մասնավորապես՝  սև կպչուն թաղանթներ է փակցրել և դրանում առկա «P» տառը ձևափոխել «R» տառի` այդ կերպով կեղծելով և օգտագործելով կեղծ համարանիշ (34 LR 883), որը 2014թ. հոկտեմբերի 23-ին` ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում  հայտնաբերվել է ծառայություն իրականացնող՝ ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից: 
                                                                          

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հ.Միրզոյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ  հոդվածի 1-ին մասով:


Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, և գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի