Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայաստանի և Արցախի քննչական կոմիտեների նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել (լուսանկարներ)

27.11.2019 18:26

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը  և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:

Հուշագրի դրույթների հիման վրա Կողմերն իրականացնում են համագործակցություն, գործելով իրենց իրավասության շրջանակներում, պահպանելով իրենց ազգային օրենսդրությունը՝ հետևյալ հանցագործությունների նախազգուշացման, կանխարգելման, հայտնաբերման, բացահայտման և քննության ուղղությամբ.

- մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,

- ահաբեկչություն և ծայրահեղականություն,

- զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի, ատոմային և ռադիոակտիվ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն,

- սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,

- կյանքի, առողջության, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ,

- մարդկանց առևտուր, տնտեսական գործունեության ոլորտում կատարված հանցագործություններ, այդ թվում՝ հարկերի վճարումից խուսափում, մաքսանենգություն, կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստում, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակություն,

- շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ:

Կողմերը համագործակցություն են իրականացնելու մի շարք ուղղություններով և միմյանց ցուցաբերելու են իրավական օգնություն:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի