Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել՝ զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար

12.07.2015 10:10


Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Անանյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական քննության տվյալներով՝ Հ.Անանյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող, գործրանային և ինքնաշեն դետալների հավաքմամբ «ՊՄ» (Մակարով) տեսակի ատրճանակի նմանողությամբ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող՝ «ՊՄ» և «ԱՊՍ» տեսակի ատրճանակների համար նախատեսված՝ գործարանային արտադրության 9մմ (9X18 ՊՄ) տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս մոտից՝ 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 11-ին Հ.Անանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի