Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը պարգևատրվել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանով

24.09.2015 16:08


Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ  Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ,  ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նախագահ Յուրի Չայկայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հանդիպման ընթացքում  Յու.Չայկան Ա.Հովսեփյանին է  հանձնել  ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանը՝ կոորդինացիոն խորհրդի հիմնադրման 20-ամյակի առթիվ։

ՀՀ ՔԿ նախագահին  հոբելյանական շքանշանով պարգևատրելու մասին որոշումը կայացվել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի՝  2015 թվականի օգոստոսի 27-ին Աստանայում կայացած 25-րդ հոբելյանական նիստի ժամանակ։

Մեկ այլ որոշմամբ Աղվան Հովսեփյանը  ճանաչվել է ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի պատվավոր անդամ։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի