Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Խոսքի ազատությունը մի՛ նույնացրեք զրպարտություններ տարածելու «իրավունքի» հետ

03.06.2016 12:44

Հայկական օրաթերթերից մեկն այսօր տարածել էր տեղեկություն առ այն, թե «Ագաթ-777» ՍՊԸ ընկերությունը պատկանում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ընտանիքին, ինչն ակնհայտ զրպարտություն է։

Արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանը և նրա ընտանիքը որևէ առնչություն չունեն «Ագաթ-777» ՍՊ ընկերության հետ։ Նշված անհեթեթ տեղեկությունը նախկինում ևս տարածվել է նույն լրատվամիջոցի կողմից, ինչն ակնհայտորեն վկայում է զրպարտությունը շրջանառության մեջ դնելու դիտավորության մասին։ (Ի դեպ, մտացածին են նաև այն տեղեկությունները, թե «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ»-ը պատկանում է Աղվան Հովսեփյանի ընտանիքին, որը նույնպես հրապարկվել էր նույն օրաթերթի կողմից):


Խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է. լրատվամիջոցի գերագույն նպատակը այն հարգելն ու պահպանելն է։ Ցավոք, ոչ միշտ է այն արժևորվում ըստ արժանվույն  և օգտագործվում է  էժանագին «սենսացիաներ» տարածելու, երբեմն նաև՝ անձնական հետաքրքրությունները բավարարելու համար։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի