Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

17.06.2015 18:08

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Վրաստանի հյուպատոս Շորենա Ծիկլաուրին, Վրաստանի ՆԳՆ ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը։

Ա.Հովսեփյանն իր ցավակցությունն  է հայտնել  Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ և իր անկեղծ զորակցությունը վրաց ժողովրդին։

Վրաստանի դեսպանն իր կողմից շնորհակալություն է հայտնել վշտակցության և աջակցության համար, իր անկեղծ երախտագիտությունը՝ վրաց ժողովրդի այս դժվարին  օրերին հայ ժողովրդի կողմից արտահայտված զորակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության, առանձին քրեական գործերով իրավական օգնության և տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի