Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն

17.03.2016 14:47


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Բ.Կոմիի հետ։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն Քննչական կոմիտեի և Հետաքննությունների Դաշնային բյուրոյի միջև համագործացությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Կողմերը մասնավորապես կանդրադառնան անդրազգային կազմակերպված հանցավորության և պետական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման, փորձի փոխանակման և աշխատակիցների վերապատրաստմանը վերաբերող հարցերին։

 ՀՀ ՔԿ նախագահը կայցելի նաև ՀԴԲ-ի ակադեմիա՝ տեղում ծանոթանալու Բյուրոյի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերին։



 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի