Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պարզվում են «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները

09.11.2018 15:40

ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ «Գեղարքունիքի» ջրօգտագործողների ընկերության ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները:

2018  թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 11:15-ին  «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ, որտեղ ոռոգման ջրերի հորերից մեկի ենթակայանում «էլեկտարահարում և մահ»  ախտորոշմամբ գտնվել է  1989թ.ծնված քաղաքացու դիակ:

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական  վարչության Վարդենիսի բաժնում 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է  քրեական գործ:

Նախնական տվյալներով՝ 1989թ. ծնված քաղաքացին, 2018 թվականի հոկտեմբերի 23-ին «Գեղարքունիքի»  ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթակայանի պետի և երկու աշխատակիցների հետ միասին ենթակայանների տրանսֆորմոտորները ապամոնտաժելու հանձնարարականը իրականացնելու նպատակով գնացել է թիվ 62.32 ենթակայան և մտածելով, թե նախապես ուղարկված գրության համաձայն  «ՀԷՑ»  ՓԲԸ-ի կողմից տրասֆորմատորները հոսանքազրկվել են,  բարձրացել է ենթակայանի վրա, ինչի հետևանքով հոսանքահարվել և մահացել է:

Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք,  մի շարք կազմակերպություններից հարցումներ են կատարվել:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի