Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ

14.03.2019 08:49

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված այն զինծառայողների ծնողների հետ, որոնց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերն ուսումնասիրվելու են հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների կողմից:

ՔԿ նախագահի տեղակալը զոհված զինծառայողների ծնողներին է ներկայացրել խմբի գործունեության կարգն ու նպատակը: Արտակ Կրկյաշարյանը հանդիպման ընթացքում պատասխանել է ծնողներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Տեղեկացնենք, որ Քննչական կոմիտեի կողմից հասարակական կազմակերպություններին արդեն տրամադրվել են կոնկրետ քրեական գործերով տեղեկանքներ՝ դրանք ուսումնասիրելու նպատակով: Տրված գործերի նյութերի ուսումնասիրելուց  հետո խումբն անցնելու է այլ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությանը: Նշենք, որ  հասարակական կազմակերպություններն իրենք են ընտրում իրենց կողմից ուսումնասիրվող գործերը, իսկ Քննչական կոմիտեն նրանց է տրամադրում պահանջվող բոլոր նյութերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և տասը հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի