Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել են երթուղային ավտոբուսներում ուղևորներից կատարված մի շարք գողություններ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

15.08.2018 16:21

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է երթուղային ավտոբուսներում տեղի ունեցած շուրջ մեկ տասնյակից ավելի հափշտակության դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

2017 թվականի օգոստոսին քաղաքացուց հաղորդում էր ստացվել առ այն, որ երթուղային ավտոբուսում հափշտակել են իր դրամապանակը, որի մեջ եղել են նաև բանկային քարտեր, ապա հափշտակված բանկային քարտով կատարվել էր գումարի կանխիկացման գործարք։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված առերևույթ հափշտակությանը մասնակցություն է ունեցել երեք անձ, հստակեցվել նրանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նույն անձանց կողմից երթուղային ավտոբուսներում իրականացվել են նաև այլ հափշտակություններ: Բացահայտվել է 7 տարբեր երթուղիներ սպասարկող ավտոբուսներում կատարված գողության 10 դեպք։ Ընդ որում՝ գողոնը եղել է տարբեր՝ դրամապանակներ, բջջային հեռախոսներ, կանխիկ գումար, բանկային քարտեր, որոնց միջոցով փորձել են նաև բանկոմատներից գումար կանխիկացնել:

Բացի այդ,Երևան քաղաքի Մաշտոց և Թումանյան փողոցների խաչմերուկում քաղաքացուց բացահայտ հափշտակել են վերջինիս «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երեք անձի. մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 1-ին մասով (9 դրվագ) և 176-րդ հոդվածի 1-ին մասով: Երկրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրք 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի