Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը Կրասնոյարսկում մի շարք հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

26.07.2019 18:04

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես՝ ՔԿ նախագահը հանդիպել է Կրասնոյարսկի մարզի մարզպետ Ալեքսանդր Ուսի, ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոյարսկի մարզի քննչական գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-մայոր Անդրեյ Պոտապովի, Կրասնոյարսկի մարզում գլխավոր դաշնային տեսուչ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բլինովի, ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի մարզի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռեչիցկիի, ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի պետի պաշտոնակատար Ալեքսեյ Կալուգինի և Սիբիրի դաշնային համալսարանի ռեկտոր Սվետլանա Բասալևայի հետ:

Կրասնոյարսկի մարզի մարզպետ Ալեքսանդր Ուսի հրավերով Հայկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել Սիբիրի դաշնային համալսարանի ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում ուսանողներին է ներկայացվել զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատերազմական հանցագործություններ կատարելու համար պատասխանատվության ենթարկելու հարցում «համատեղ հանցավոր գործողությունների» դոկտրինի դերն ու նշանակությունը:

Ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՀՀ ՔԿ նախագահին: Վերջիններս, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման, այլ երկրների քննչական կոմիտեների հետ համագործակցության, ինչպես նաև՝ ՀՀ ՔԿ ծառայողների սոցիալական երաշխիքների մասին:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սպառիչ պատասխաններ է տվել ուսանողների հարցերին, միևնույն ժամանակ ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու տեսլականը:

Հանդիպման ավարտին Հայկ Գրիգորյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի