Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բժշկական կենտրոնում հղի կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. առգրավվել է հիվանդությանը պատմագիրը

08.01.2016 16:00


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում հղի կնոջ մահվան դեպքի առթիվ:

2016 թվականի հունվարի 03-ին  ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապակվել «Արմենիա» բժշկական կենտրոնում  հղի կնոջ՝ Գ.Տոնոյանի, մահվան դեպքի վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Հանրապետական ծննդատանից սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել 26 շաբաթական հղիությամբ ծննդկան Գրետա Տոնոյանը, ով 2016 թվականի հունվարի 02-ին մահացել է։

Նկատի ունենալուվ, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հունվարի 4-ին հարուցվել է քրեական գործ, առգրավվել հիվանդության պատմագիրը։

Կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու  մահվան պատճառը։





Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի