Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել են Զովունի գյուղում երեք անձից բաղկացած խմբի կողմից կատարված մի շարք բնակարանային և այլ գողություններ

13.03.2020 19:04

2020թ. մարտի 10-ին` ժամը 21:50-ից մինչև 23:55-ն ընկած ժամանակահատվածում,  Ոստիկանության Նաիրիի բաժին Կոտայքի մարզի Զովունի գյուղի մի շարք բնակիչներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նշված գյուղի 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարաններից և օժանդակ շինություններից կատարվել են գողություններ:

2020թ. մարտի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետի (բնակարան ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով:

Քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են նշված բնակարաններից առերևույթ գողություն կատարած երեք անձանց ինքնությունները, ովքեր Կոտայքի մարզի բնակիչներ են: Վերջիններս հայտնաբերվել, ձերբակալվել և տվել են խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Զովունի գյուղի նշված բնակարաններից գողացված իրերը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված հանցավոր խմբի կողմից հնարավոր այլ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի